Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Կամավորական ջոկատների հրամանատարները երիտասարդներին դիմել են դիրքեր գալու կոչով

Կամավորական ջոկատների հրամանատարները երիտասարդներին դիմել են դիրքեր գալու կոչով
01.05.2016 | 15:48

Մարտական գործողությունների գոտում գտնվող կամավորական ջոկատների հրամանատարները տարածել են հայտարարություն.

«Մեզ հերթափոխի գալու սպասող տղե´րք, որ միասին անցանք Արցախյան ազատամարտի արահետներով, մեր սերնդի ինքնաբուխ պոռթկումով կազմավորած կամավորական ջոկատների տարեց մարտիկներին փոխարինելու եկող երիտասարդներ: Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում: Մեր դիմացից դեռ քառորդ դար առաջ փախչող, իսկ այսօր մեր զինվոր որդիների ու կամավորագիր եղբայրների դեմ անզոր թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում: Այն համընկավ տխրահամբավ «Օղակ» գործողության` Գետաշենի, Մարտունաշենի, Հադրութի ծայրակետային գյուղերի, Գորիսի ու Նոյեմբերյանի շեների վրա հակառակորդի հարձակումների 25-րդ տարելիցին: Բայց հիշենք, որ այդ դժվարին ժամանակներից ընդամենը մեկ տարի անց` 1992-ի մայիսին Շուշի բերդաքաղաքի դարձակետային գրոհն էինք նախապատրաստում: Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես հետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները հետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարևոր և անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին: Եկեք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում, ու խաղաղությունը վերահաստատելով` դառնանք տուն` սպասելով մեր զինվորների հաղթական վերադարձին»:

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ